կարևոր
1532 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-18 16:27

Միրզոյանի հետ հանդիպել եմ և՛ որպես ուսանողի, և՛ որպես ԱԺ նախագահի. Ֆելիքս Թոխյան

Միրզոյանի հետ հանդիպել եմ և՛ որպես ուսանողի, և՛ որպես ԱԺ նախագահի. Ֆելիքս Թոխյան

Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ինքը վերջերս հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ում համարում է իր լավագույն ուսանողներից մեկը:

Ճեպազրույցում Թոխյանը նշեց, որ նա հանդիպել է ոչ միայն Միրզոյանի հետ. «Արարատ Միրզոյանի հետ էլ եմ հանդիպել, շատ այլ մարդկանց հետ էլ եմ հանդիպել, դա նորմալ երևույթ է»,- ասաց նա՝ չցանկանալով պատասխանել հարցին, թե ինչ են քննարկել այդ հանդիպմանը:  ՍԴ դատավորը, սակայն նշեց. Միրզոյանի հետ հանդիպել է և՛ որպես ուսանողի, և՛ որպես ԱԺ նախագահի:

Հարցին՝ արդյոք հանդիպմանը քննարկվե՞լ են ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հարցը, Թոխյանը պատասխանեց՝ ոչ։

Խոսելով տարածվող լուրերից, թե ՍԴ-ի ներսում լարվածություն կա, Թոխյանն ասաց. «ՍԴ-ում ոչ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի եկած ժամանակ եւ ոչ էլ հիմա ոչ մի ճգնաժամ չի եղել եւ չկա»: