Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը հետաձգվեց։
Այն տեղի կունենա մարտի 24-ին՝ ժամը 14.35-ին։ Այսօր կայացած դատական նիստին նախատեսված էր շարունակել վկաների հարցաքննությունը, բայց չկայացավ։
«Բացառապես, միայն Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Սերգո Կարապետյանը պնդել է, Բարսեղ Բեգլարյանը հերքել է»,- անդրադառնալով «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի դեմ եղած ցուցմունքներին, լրագրողների հետ զրույցում նշել է նրա պաշտպան Նիկոլայ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում է ինքնիրավչության մեջ։ Նախնական քննության տվյալներով՝ Բեգլարյանի որդուն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։