20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ԱՄՆ-ը փորձում Է բաժանել Իրանի իշխանությանն ու ժողովրդին: Այդ մասին երկրի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել Է փետրվարի 18-ին, երկրում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք անցկացվելու են այս շաբաթվա վերջին։
«Դուք տեսնում եք ամերիկացիների քարոզչությունը, թե ինչպես են նրանք ցանկանում միմյանցից հեռացնել իսլամական համակարգն ու ժողովրդին: Նրանք մշտապես դրանով են զբաղվում»,- Խամենեիի խոսքը մեջբերված Է նրա Twitter-յան էջում: Իրանի միապալատ խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 21-ին: 290 պատգամավորական աթոռի համար պայքարելու Է ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածությունները հաստատվել են Սահմանադրության պահպանության խորհրդի կողմից: Սկզբնապես ընտրությունների մասնակցելու հավակնորդ Էր 15 հազարից ավելի մարդ, նրանց կեսից ավելին ընտրություններին չի մասնակցի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: