Չինաստանի Սիան քաղաքի (Շենսիի կենտրոնական նահանգ) Տրանսպորտային համալսարանի ինժեներները ռոբոտներ են ստեղծել բազմության մեջ մարդկանց մարմնի բարձր ջերմության հայտնաբերման համար՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Փետրվարի 18-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
«Ձեռքով մեկ անգամով կարելի Է չափել սոսկ մեկ մարդու ջերմությունը, իսկ մեր ռոբոտները կարող են միաժամանակ այն չափել միանգամից մի քանի մարդու մոտ»,- մեջբերում Է գործակալությունը Սինանի Տրանսպորտային համալսարանի պրոֆեսոր Մեյ Սյուեսունի խոսքը:
Նրա խմբի մշակած ջերմացույց սարքերը կարող են ոչ միայն չափել ջերմությունը, ալեւ ճանաչել եւ նույնականացնել դեմքերը:
Ավելի վաղ Չինաստանի տեխնոլոգիական շատ ընկերություններ հայտնել են այնպիսի սարքերի մշակումների մասին, որոնք օգնում են կորոնավիրուսի դեմ պայքարում: Այսպես, օրինակ՝ Չինաստանի Neusoft IT-ընկերությունը հայտարարել Է շարժական ռոբոտների ստեղծման մասին, որոնք կատարում են շենքերի վարակազերծում, տեղափոխում բուժսարքավորանքներ եւ տեղեկատվություն հավաքում հիվանդների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: