Իրավապաշտպան Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հանրային ծառայողների կողմից քարոզարշավին մասնակցելու արգելքին։
«Հարգելի հանրային ծառայողներ
Տեղեկացնում եմ, որ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետի համաձայն ձեզ արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել ձեր լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, հավելելով, որ արդեն նկատելի են այս կանոնի խախտումներ:
«Խնդրում եմ բացառել օրենդրության պահանջների խախտումները»,- իր գրառումը եզրափակել է իրավապաշտպանը:
Ի դեպ, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում «Այո»-ի և «ոչ»-ի մասին ուշագրավ գրառում էր արել՝ կից հրապարակելով լուսանկար։