կարևոր
1820 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-18 15:02

Ծանրորդները հավաք են սկսում Աբովյան քաղաքում  

Ծանրորդները հավաք են սկսում Աբովյան քաղաքում  

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց մեծահասակների թիմը Աբովյան քաղաքում սկսում է  ուսումնամարզական հավաքը:

Այս մասին հայտնեց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Այժմ տղամարդկանց  թիմը 11 ծանրորդով հավաք է անցկացնում: Երիտասարդները 5 մարզիկով, որոնք պետք է մասնակցեն աշխարհի առաջնությանը, հավաքի են Երևանում` Օլիմպավանում, իսկ կանանց թիմը Ծաղկաձորում է:

Բոլոր հավաքները կավարտվեն մարտի 7-ին: Այս կերպ թիմերը նախապատրաստվում են առաջիկա մրցաշարերին, իսկ մեծահասակների ընտրանին պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: