կարևոր
695 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-18 15:01

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել նաև երկրորդ ստուգողական մրցամարտերում  

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել նաև երկրորդ ստուգողական մրցամարտերում  

Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում կայացած ուսումնամարզական հավաքի վերջին օրը հայ բռնցքամարտիկները սպարինգ-մենամարտեր են անցկացրել Ուկրաինայի, Չեխիայի, Մոլդովայի և Լեհաստանի ներկայացուցիչների հետ։

Հայ բռնցքամարտիկներից իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։

Այս հավաքով Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նախապատրաստվում էր Մեծ Բրիտանիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որը կկայանա մարտին: