Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները փետրվարի 18-ին Մոսկվայում ձեռնամուխ են եղել սիրիական Իդլիբի իրադրության շուրջ բանակցությունների երկրորդ փուլին: Այդ մասին հայտնել Է Անադոլու գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ բանակցություններն անցկացվում են մամուլի համար փակ ռեժիմով: Թուրքական պատվիրակությունը գլխավորում Է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը: Փետրվարի 8-ին եւ 10-ին Անկարայում բանակցությունների երկու փուլ Է անցկացվել ՌԴ-ի եւ Թուրքիայի պաշտոնատար անձանց միջեւ: Ռուսական կողմը կոնսուլտացիաներ Է անցկացրել Օնալի գլխավորած թուրքական պատվիրակության հետ, ինչպես նաեւ զրույց՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ: Գլխավորապես քննարկվել Է իրադրությունն ապա Էսկալացիայի իդլիբյան գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: