կարևոր
840 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-18 14:16

Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը հետաձգվեց. այն կկայանա փետրվարի 25-ին

Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը հետաձգվեց. այն կկայանա փետրվարի 25-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով փետրվարի 18-ի նիստը հետաձգվեց՝ Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ նիստից անմիջապես առաջ տեղեկություն է ստացվել, որ առողջական խնդիրների պատճառով թարգմանիչը չի կարող ներկայանալ։

«Նախորդ օրը ունեցած տեղեկությունների համաձայն, թարգմանիչ Ծովինար Թորոսյանը պետք է մասնակցեր այսօրվա դատական նիստին։ Հաշվի առնելով, որ թարգմանչի չներկայանալու վերաբերյալ տեղեկությունը ստացվել է դատական նիստից կարճ ժամանակ առաջ՝ դատարանը հնարավորություն չի ունեցել ապահովելու այլ թարգմանչի մասնակցություն, և թարգմանչի բացակայությամբ հնարավոր չի գտնում շարունակել այս դատական նիստը»,- նշեց Դանիբեկյանը։

Պաշտպանական կողմը նույնպես չի կարողացել հրավիրել այլ թարգմանիչ, իսկ վերջինիս բացակայությամբ դատարանը հնարավոր չի գտել շարունակել դատական նիստը։

Արդյունքում դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 25-ի ժամը 13։00-ն։

Տվյալ փուլում քննարկվում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նախկին նախագահի փաստաբանների միջնորդությունը: Մասնավորապես, փաստաբանները պնդում են, որ ՔՕ 300.1 հոդվածն անընդունելի է, քանի որ հոդվածը սահմանվել է ենթադրյալ հանցանքից մեկ տարի անց եւ չունի դառնալի ուժ: