Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր հակասահմանադրական է ճանաչել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի առանձին մեկ դրույթ, որով արգելվում էր ոստիկաններին անդամակցել կրոնական կազմակերպություններին։
Մարդու իրավունքների պաշտպանի եւ ՀՀ վարչական դատարանի դիմումների հիման վրայ կայացած դռնբաց նիստին մասնակցել են դատարանի 8 անդամ, բացառությամբ Վահե Գրիգորյանի, որը վաղուց հայտարարել է, որ նիստերին չի մասնակցելու, մինչեւ չհանգուցալուծվի դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հակառակ աշխատանքներին չմասնակցելու փաստին, Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի աշխատակազմի տեղեկատվության համաձայն դատավորը շարունակում է ստանալ աշխատավարձ, օգտվել ծառայողական մեքենայից եւ վառելիք ստանալ։ Հունվարի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամլո ասուլիսում հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի աշխատանքները Վահե Գրիգորյանի կողմից բոյկոտելու մասին տեղյակ չի եղել։