23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Սահմանադրական դատարանում մեկնարկել է հերթական դռնբաց նիստը, որտեղ քննվում են Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ վարչական դատարանի դիմումները ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով:
ՍԴ նիստին մասնակցում է 8 դատավոր: Բացակայում է դատավոր Վահե Գրիգորյանը:
Քննվելու է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերության, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը՝ բանավոր ընթացակարգով։
Քննության կառնվի նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը (համաձայն որի ոստիկանության ծառայողին արգելվում է լինել կրոնական կազմակերպության անդամ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը՝ գրավոր ընթացակարգով։
ՍԴ նիստին մասնակցում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից՝ բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելը: