168 դիտում, 2020.02.18 11:59

Սիրիայի նախագահը տեսաուղերձ է հղել երկրի ժողովրդին

Սիրիայի նախագահը տեսաուղերձ է հղել երկրի ժողովրդին

Հալեպի ազատագրումը չի նշանակում պատերազմի ավարտ, ահաբեկիչների ոչնչացում կամ թշնամիների կապիտուլյացիա, սակայն դա, ինչպես նաեւ Իդլիբում Սիրիայի բանակի գրանցած հաջողությունները հող են նախապատրաստում իսլամիստ ծայրահեղականների լիակատար պարտության համար:

«Վաղ, թե ուշ, դա կլինի»,- Սիրիայի ժողովրդին ուղղված իր տեսաուղերձում ասել է նախագահ Բաշար ալ-Ասադը: Նրա խոսքով՝ այս հաղթանակից հետո պետք է ոչ թե հանգստանալ, այլ պատրաստվել առաջիկա մարտերին: Հետեւաբար, Հալեպի եւ Իդլիբի ազատագրման պայքարը, ինչպես Ասադն է ասել, շարունակվում է՝ հակառակ արտաքին ճնշումներին եւ երկրի հյուսիսում առկա խոչընդոտներին:

Սիրիայի նախագահը շնորհավորել է վերջին ձեռքբերման համար երկրի բանակին, քաղաքացիներին եւ դաշնակիցներին: «Ոչ մի բանակ հաղթանակած դուրս չի գալիս, եթե ժողովուրդը չի միավորվում եւ աջակցում նրան այդ պայքարում»,- ասել է Ասադը: Նա բարձր է գնահատել Հալեպի եւ Սիրիայի մյուս քաղաքների բնակիչների հերոսական պահվածքը, որոնք տեւական շրջան մնացել են շրջափակման մեջ՝ առանց անհրաժեշտ պարագաների, ջրի եւ էլեկտրաէներգիայի, եւ որ ամենակարեւորն ու ցավալին է՝ բազմաթիվ զոհեր ու վիրավորներ ունեցել:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Սիրիայի բանակը լիակատար վերահսկողություն է սահմանել Սիրիայի մեծությամբ 2-րդ քաղաք Հալեպում, որտեղ նաեւ բազմաթիվ սիրիահայեր են ապրում:

կիսվել նյութով -