20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ «Ամազոնի» ղեկավար Ջեֆ Բեզոսը, 10 միլիարդ դոլարի կհատկացնի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, որն իրականացնում են գիտնականները եւ բնապահպան ակտիվիստները: Բեզոսը գումարի բաշխումը կսկսի այս ամառ։
Միլիարդատերն ուզում է ոչ միայն աջակցել այս ուղղությամբ արդեն գործադրվող ջանքերին, այլեւ նպաստել կլիմայի փոփոխության կործանարար ազդեցության դեմ պայքարի նոր եղանակների ուսումնասիրմանը: Բեզոսը մոտ 130 միլիարդ դոլարի կարողություն ունի, այսինքն՝ ներդրումը կկազմի նրա ֆինանսական միջոցների ընդամենը 8 տոկոսը: