628 դիտում, 2020.02.18 11:00

Խոշոր ավտովթար՝ Զովունիում․ 6 մեքենաներ են բախվել

Խոշոր ավտովթար՝ Զովունիում․ 6 մեքենաներ են բախվել

Առավոտյան՝ ժամը 08:30-ի սահմաններում, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին՝ Զովունի գյուղի տարածքում, բախվել է 6 մեքենա, որոնցից 2-ը՝ «Գազել» մակնիշի երթուղայիններ: Երթուղայիններից մեկը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել քարերին եւ կողաշրջված վիճակում մխրճվել էլեկտրասնուցման կայանի մեջ:

2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բնակիչները մեղադրել են «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ թափված ջրի պատճառով մերկասառույցի առաջացման համար: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակիցները ժամանակավորապես հոսանքազրկել են գյուղը:
 

կիսվել նյութով -