կարևոր
1988 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-18 10:40

«ՈՉ» քարոզչական կողմը ներկայացնող նախաձեռնող խումբը դիմում է ներկայացրել ԿԸՀ

«ՈՉ» քարոզչական կողմը ներկայացնող նախաձեռնող խումբը դիմում է ներկայացրել ԿԸՀ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ» քարոզչական կողմը ներկայացնելու համար այսօր 61 իրավաբանից ու իրավապաշտպանից ձեւավորված նախաձեռնող խումբը դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով: Վերջինը, օրենքի համաձայն եռօրյա ժամկետ ունի քարոզչական կողմին գրանցելու վերաբերյալ որոշում կայացնելու համար, բայց քանի որ քարոզարշավն արդեն մեկնարկել է՝ այսօր «ՈՉ»-ի շտաբի ձեւավորման հարցով 15:00-ին ԿԸՀ-ում արտահերթ նիստ է նշանակվել:

Նախաձեռնությանը միացած իրավաբանների ու իրավապաշտպանների նպատակն է ստաձնել «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը, ստեղծել հանրային հարթակ բոլոր նրանց համար, ովքեր ունեն «Այո»-ին հակադիր փաստարկներ: Նրանք շարունակում են պնդել, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է, բայց միեւնույն ժամանակ քարոզչական շտաբ են ձեւավորում, որ քաղաքացիներին եւ միջազգային հանրությանը հնարավորություն տան վստահ լինելու, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի եւ բողոքարկելի:

Նախաձեռնող խմբի առաջին տասնյակում են՝ Ռուբեն Մելիքյանը, Գոհար Մելոյանը, Արսեն Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Աթանեսյանը, Աստղիկ Մաթևոսյանը, Արտակ Ասատրյանը, Սիրանուշ Սահակյանը, Անահիտ Սարգսյանը, Արսեն Մկրտչյանը։