562 դիտում, 2020.02.17 21:34

Ֆրանսիան նախազգուշացրել է Մեծ Բրիտանիային

Ֆրանսիան նախազգուշացրել է Մեծ Բրիտանիային

Եվրամիության հիմնադիր երկրներից Ֆրանսիան նախազգուշացրել է Մեծ Բրիտանիային, որ Brexit-ից հետո առեւտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդ են լինելու:

«Երկու կողմերը կբզկտեն իրար, քանի որ ձգտում են բանակցություններում առավելություն ունենալ»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

Հիշեցնենք, որ թագավորությունը դուրս է եկել Եվրամիության կազմից հունվարի 31-ին: Մինչեւ այս տարվա վերջ անցումային շրջան է սահմանվել, որի ընթացքում Բրյուսելը եւ Լոնդոնը պետք է բանակցեն ու փորձեն համաձայնության գալ:

կիսվել նյութով -