856 դիտում, 2020.02.17 21:14

Գեորգի Մարգվելաշվիլին մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն

Գեորգի Մարգվելաշվիլին մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն

Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: «Ընտրելով ավտորիտարիզմը` «Վրացական երազանքը» հատել է բոլոր կարմիր գծերը»,- «Թվիթեր»-ում գրել է Մարգվելաշվիլին եւ հավելել, որ առանց ժողովրդավարության չկա ազգային միասնություն եւ արեւմտյան կողմնորոշում:

Հիշեցնենք, որ Գեորգի Մարգվելաշվիլին նախագահել է երկիրը 2013-ից 2018 թվականներին:

կիսվել նյութով -