286 դիտում, 2020.02.17 20:06

Իրանի հայկական եկեղեցում հարգանքի տուրք են մատուցել Թեհրանում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ուկրաինացիներին

Իրանի հայկական եկեղեցում հարգանքի տուրք են մատուցել Թեհրանում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ուկրաինացիներին

Իրանի հայկական եկեղեցում հարգանքի տուրք են մատուցել Թեհրանում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ուկրաինացիներին Boeing-737-800 ինքնաթիռի կործանման քառասուներորդ օրը Թեհրանում հարգանքի տուրք են մատուցել ուկրաինացի զոհերի հիշատակին, որին մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Ուկրաինայի Արտակարգ եւ Լիազոր դեսպան Սերգեյ Բուրդիլյակը, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:

«Ծաղիկներ ենք խոնարհել ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում, եւ Սուրբ Ամենափրկչի տաճարում (Հայ Առաքելական եկեղեցի) վառել ենք 11 մոմ: Եկեք հիշենք բոլորին անհատապես՝ Վլադիմիր Գապոնենկոյին, Սերգեյ Խոմենկոյին, Ալեքսեյ Նաումկինին, Մարիա Միկիտյուկին, Եկատերինա Ստատնիկին, Իգոր Մատկովային, Դենիս Լիխնիին, Վալերի Օվչարուկին, Յուլիա Սոլոգուբին, Օլգա Կոբյուին եւ Ելենա Մալախովային»,-գրել է Դանիլովը:

Պարբերական հիշեցնում է, որ փետրվարի 15-17-ն Ալեքսեյ Դանիլովն աշխատանքային այցով գնտվում է Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման շուրջ խնդրահարույց հարցերը քննարկելու նպատակով:

Սուրփ Ամենափրկիչ վանքն Իրանում գլխավոր հայկական եկեղեցին է:

կիսվել նյութով -