11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Իրանի հայկական եկեղեցում հարգանքի տուրք են մատուցել Թեհրանում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ուկրաինացիներին Boeing-737-800 ինքնաթիռի կործանման քառասուներորդ օրը Թեհրանում հարգանքի տուրք են մատուցել ուկրաինացի զոհերի հիշատակին, որին մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Ուկրաինայի Արտակարգ եւ Լիազոր դեսպան Սերգեյ Բուրդիլյակը, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:
«Ծաղիկներ ենք խոնարհել ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում, եւ Սուրբ Ամենափրկչի տաճարում (Հայ Առաքելական եկեղեցի) վառել ենք 11 մոմ: Եկեք հիշենք բոլորին անհատապես՝ Վլադիմիր Գապոնենկոյին, Սերգեյ Խոմենկոյին, Ալեքսեյ Նաումկինին, Մարիա Միկիտյուկին, Եկատերինա Ստատնիկին, Իգոր Մատկովային, Դենիս Լիխնիին, Վալերի Օվչարուկին, Յուլիա Սոլոգուբին, Օլգա Կոբյուին եւ Ելենա Մալախովային»,-գրել է Դանիլովը:
Պարբերական հիշեցնում է, որ փետրվարի 15-17-ն Ալեքսեյ Դանիլովն աշխատանքային այցով գնտվում է Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման շուրջ խնդրահարույց հարցերը քննարկելու նպատակով:
Սուրփ Ամենափրկիչ վանքն Իրանում գլխավոր հայկական եկեղեցին է: