20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Տիգրան Արմենի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ
Նվեր Տիգրանի ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ
Կարապետ Սեդրակի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային»,-ասված է որոշման մեջ: