կարևոր
2171 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-17 18:18

Պեկինում վեց օրում կկառուցեն բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա

Պեկինում վեց օրում կկառուցեն բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա

Պեկինում կկառուցեն բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա՝ նպատակ ունենալով հաղթահարել դրանց անբավարարությունը: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
China Construction First Group տեղական ընկերությունը մտադիր Է արտադրությունը կազմակերպել վեց օրվա ընթացքում: Գործարանում օրական կպատրաստվի մոտավորապես 250 հազար դիմակ:

Չինաստանում դիմակները հսկայական պահանջարկ են վայելում բուժաշխատողների եւ սովորական քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի բռնկման ֆոնին, նշում են ԶԼՄ-ները:

Փետրվարի 11-ին ՉԺՀ-ի զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեի գլխավոր քարտուղար Ցուն Լյանը հայտնել Է, որ երկրում բժշկական դիմակների արտադրողներն արդեն մասնակիորեն վերականգնել են դրանց թողարկումը, որն ընդհատվել Էր չինական Նոր տարվա տոնակատարության եւ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Պաշտոնյայի խոսքով՝ այդ ընկերություններն արդեն աշխատում են իրենց հզորությունների 76 տոկոսի չափով:

Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 70 հազար 548, մահացու վախճան Է արձանագրվել 1770 դեպքում: Ինչպես հաղորդել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, երկրում վարակվածների թիվն ավելացել Է 2,048 հազարով, մահացու դեպքերինը՝ 105-ով: