340 դիտում, 2020.02.17 17:59

Մեծ Բրիտանիայում մոլեգնած «Դենիս» փոթորկի պատճառով սողանքներ ու հեղեղումներ են. կան զոհեր

Մեծ Բրիտանիայում մոլեգնած «Դենիս» անվամբ փոթորկի պատճառով սողանքներ ու հեղեղումներ են Ուելսի հարավային շրջաններում եւ Հերեֆորդ-շիրում: Ավելի քան 700 ջրհեղեղի նախազգուշացում է արվել ամբողջ թագավորությունում:

Տարբեր տեղեկություններով՝ փոթորիկը 2-4 մարդու մահվան պատճառ է դարձել: Կան հարյուրավոր տարհանվածներ: Բացի այդ, ցամաքային եւ օդային հաղորդակցությունն է խաթարվել: Մոտ 170 թռիչք է հետաձգվել:

կիսվել նյութով -