կարևոր
1844 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-17 17:35

Բելառուսի դեմ պատժամիջոցները մեկ տարով երկարացվել են

 Բելառուսի դեմ պատժամիջոցները մեկ տարով երկարացվել են

Եվրոպական Միությունը  որոշել է ևս մեկ տարով երկարացնել՝  Բելառուսի 4 քաղաքացիների նկատմամբ, և ընդհանուր երկրի նկատմամբ սահմանված զենքի վաճառքի արգելման մասին որոշումը։ Ինչպես ասվում է ԵԽ կայքում՝ մինչև 2021 թվականը  կարգելվի Եվրամիություն մուտքը այն 4 անձանց նկատմամբ, ովքեր կապված են 1999-2000 թվականներին երկրում 2 քաղաքական գործչի, 1 լրագրողի ու 1 գործարարի անհետացման հետ։ Նույն ժամանակ կարգելվի ԵՄ անդամ որևէ երկրի կողմից Բելառուսին այնպիսի զինատեսակների վաճառքը, որպիսիք կարող են օգտագործվել երկրի ներսում բռնաճնշումների համար։

Պատժամիջոցների առաջին խումբը Բելառուսի նկատմամբ սահմանվել էր 2004 թվականին, զենքի արգելքինը՝ 2011 թվականին։ Վերջինը, սակայն, չի վերաբերվում բիաթլոնի՝ սպորտային, զինատեսակներին։  Ի դեպ ՝  2016 թվականին ԵՄ-ը որոշել էր պատժամիջոցների ցուցակից հանել 170 մարդու անուն։