կարևոր
3213 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-17 16:17

ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը

ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչության կողմ պատգամավորների ցանկը:

Քարոզչության կողմից լիազոր ներկայացուցիչն է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Ներկայացված ցուցակում ներառված է խմբակցության 44 պատգամավոր`

  1. Վահագն Հովակիմյան
  2. Մխիթար Հայրապետյան
  3. Տաթեւիկ Հայրապետյան
  4. Վահե Ղալումյան
  5. Սարգիս Խանդայան
  6. Հայկ Կոնջորյան
  7. Նարեկ Զեյնալյան
  8. Ալեքսեյ Սանդիկով
  9. Լուսինե Բադալյան
  10. Մերի Գալստյան
  11. Արման Բոշյան
  12. Արուսյակ Ջուլհակյան
  13. Նարեկ Մկրտչյան
  14. Անդրանիկ Քոչարյան
  15. Տիգրան Կարապետյան
  16. Հակոբ Սիմիդյան
  17. Կարեն Համբարձումյան
  18. Հովիկ Աղազարյան
  19. Հովհաննես Հովհաննիսյան
  20. Թագուհի Ղազարյան
  21. Մարիա Կարապետյան
  22. Տիգրան Ուլիխանյան
  23. Հռիփսիմե Գրիգորյան
  24. Սոս Ավետիսյան
  25. Արման Եղոյան
  26. Բաբկեն Թունյան
  27. Ալեքսանդր Ավետիսյան
  28. Լիլիթ Մակունց
  29. Արմեն Խաչատրյան
  30. Սիփան Փաշինյան
  31. Հրաչյա Հակոբյան
  32. Հովհաննես Իգիթյան
  33. Սերգեյ Մովսիսյան
  34. Արգիշտի Մեխակյան
  35. Սոնա Ղազարյան
  36. Հերիքնազ Տիգրանյան
  37. Լիլիթ Ստեփանյան
  38. Արսեն Ջուլֆալակյան 
  39. Գայանե Աբրահամյան
  40. Մաթեւոս Ասատրյան
  41. Արեն Մկրտչյան
  42. Ռուբեն Ռուբինյան
  43. Անուշ Բեղլոյան
  44. Արմեն Փամբուխչյան

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Փետրվարի 17-ից մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Այն շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ձևավորել է «Այո»-ի շտաբը. այն ղեկավարում  է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Պատգամավորների կողմից «Ոչ»-ի շտաբ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին. մինչ այս պահը խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին չի հայտարարել:

 Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի՝ փետրվարի 15-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Խորհրդարանի ընդդիմադիր մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստան»-ը ևս հայտարարել է, որ «Ոչ»-ի քարոզչություն չի սկսի՝ թեև խմբակցությունն ԱԺ-ում դեմ է քվեարկել հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշմանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մյուս ուժերին ևս կոչ է արել «Ոչ»-ի ճակատ չձևավորել:

Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «Ոչ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «Ոչ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից:

Արտախորհրդարանական քաղաքական ուժերը ևս «Ոչ»-ի քարոզչություն իրականացնելու մասին չեն հայտարարել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ որևէ կերպ չի մասնակցելու գործընթացին, ՀՅԴ-ն հանրաքվեն բոյկոտելու կոչ է արել: