05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Քիչ առաջ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում հայտնեց, որ հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի:
«Այս օրերին անընդհատ տարբեր լրատվամիջոցներով խոսվում է այն մասին, որ համաճարակային ֆոնը բարձր է, փոփոխվում է, դասերը պետք է դադարեցնել: Դասերը դադարեցնելու առիթ այժմ չկա, բայց որոշում ենք կայացրել` այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները համարել հարգելի»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 5,8%-ը (նման ցուցանիշ արձանագրվել է նաև փետրվարի 11-ին): Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններ հնարավորության սահմաններում բացառելու նպատակով, ներգրավվելով շահագրգիռ կառույցների ներուժը, շարունակվում է «համաճարակային ֆիլտրը»: Արդյունքում՝ չի թույլատրվել 1032(380-ը Երևանում, 652-ը՝ մարզերում) երեխայի մուտքը կրթական հաստատություններ: