կարևոր
2273 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-17 14:09

Արագավազորդ Ալեքս Դոնիգյանը Ստամբուլում Հայաստանի երկրորդ մեդալն է նվաճել

Արագավազորդ Ալեքս Դոնիգյանը Ստամբուլում Հայաստանի երկրորդ մեդալն է նվաճել

Ալեքս Դոնիգյանը Հայաստանի հավաքականի համար երկրորդ մեդալն է նվաճել Բալկանյան երկրների թեթև աթլետիկայի առաջնությունում:

Ստամբուլում անցկացվող Բալկանյան երկրների թեթև աթլետիկայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկրորդ մեդալն է նվաճել: 60 մետր վազքում բրոնզե մեդալ է նվաճել Ալեքս Դոնիգյանը: Ամերիկահայ վազորդը, որն այս մրցաշրջանից առաջ է համաձայնել հանդես գալ Հայաստանի հավաքականում, 60 մետրը հաղթահարել է 8.72 վայրկյանում:

Նշենք, որ Բալկանյան երկրների թեթև ատլետիկայի առաջնությունում առաջին մեդալը նվաճել էր հեռացատկորդ Լևոն Աղասյանը, որը դարձել էր արծաթե մեդալակիր: