Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բաժնի պետերի փոփոխություններ է արել:
Մասնավորապես` նրա հրամանով ոստիկանության Վայքի բաժնի պետ Կարեն Սերոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ գրանցվել կադրերի ռեզերվում: Հիշեցնենք, որ Սերոբյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի նոյեմբերից:
Նրա փոխարեն նշանակվել է ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը: Ըստ այդմ՝ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ է նշանակվել Խաչատրյանի տեղակալը:
Արման Սարգսյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը՝ անցելով երկարամյա ծառայության թոշակի:
Սպիտակի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության Մուշի բաժնի պետի տեղակալը: