874 դիտում, 2020.02.16 23:44

Սիրիական բանակը  գրոհայիններից ամբողջովին ազատագրել է Հալեպը և հարևան բնակավայրերը

Սիրիական բանակը  գրոհայիններից ամբողջովին ազատագրել է Հալեպը և հարևան բնակավայրերը

Սիրիական բանակը, Ռուսաստանի ռազմաօդային ուժերի աջակցությամբ,  գրոհայիններից ամբողջովին ազատագրել է Հալեպը և հարևան բնակավայրերը: Այդ մասին հայտնում է Al-Maydain- ը:

Աղբյուրը գրում է, որ  սիրիական զորքերը՝   Ջեբհաթ ան-նուսրա  ահաբեկչական խմբավորման հետ բախումից հետո  ազատագրել են Հալեպից դեպի արևմուտք գտնվող  Ալ-Զահրա թաղամասի բոլոր տարածքները և ընդլայնել իրենց վերահսկողությունը շրջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հուրիտան քաղաքում: 

Մարտական ​​գործողությունների ընթացքում 23 գյուղ  անցել է կառավարական ուժերի վերահսկողության տակ: Ահաբեկիչները նահանջել են նաեւ Իդլիբ-Հալեպ և Դամասկոս-Հալեպ ճանապարհներից:
Հրապարակման համաձայն, Հալեպում   քաղաքի ազատագրման առիթով տոնակատարություններ կանցկացվեն: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական բանակը մտել է Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքը, որը մինչ այդ գտնվում էր Ջեբհաթ ան-նուսրա ահաբեկչակն խմբավորման վերահոսկողության ներքո: Խմբի անդամները լքեցին  բնակավայրն այն բանից հետո, երբ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը զինյալներին վերջնագիր տվեց ՝ պահանջելով զենքերը վայր դնել կամ լքել քաղաքը ՝ խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար:

 

կիսվել նյութով -