370 դիտում, 2020.02.16 21:47

Ինչո՞ւ չի կայացել Երևան-Մոսկվա չվերթը. Քաղավիացիայի կոմիտեի մեկնաբանությունը

Ինչո՞ւ չի կայացել Երևան-Մոսկվա չվերթը. Քաղավիացիայի կոմիտեի մեկնաբանությունը

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել` ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով:

«Հարգելի քաղաքացիներ, այսօր ռուսական Նորդ Վինդ ընկերության A321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել: Ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայանի կայանատեղի: Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները չեն տուժել»:

Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով: Ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռով Երևան-Մոսկվա թռիչքը իրականացնել ժամը 01:20-ին։

կիսվել նյութով -