392 դիտում, 2020.02.16 18:56

Թշնամու հետ բանակցությունը մանկապարտեզ-պառլամենտում հարց ու պատասխան չէ. Բագրատ Եսայան

Թշնամու հետ բանակցությունը մանկապարտեզ-պառլամենտում հարց ու պատասխան չէ. Բագրատ Եսայան

Թշնամու հետ բանակցությունը մանկապարտեզ-պառլամենտում հարց ու պատասխան չէ. անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար  Բագրատ Եսայան։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Տպավորություն. հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք իրենց հանճարեղ են համարում ամեն ինչում։ Բայց երբ քո պահվածքից, խոսքից ու գիտելիքների մակարդակից կախված է վերջին տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների ձեռքբերումները, ուղղակի պարտավոր ես նախապատրաստվել, լսել խորհուրդներ ու դիտողություններ։ Թշնամու հետ բանակցությունը ոչ КВН-ա, ոչ էլ մանկապարտեզ-պառլամենտում հարց ու պատասխան։

Հ.Գ. Եթե նույնիսկ կասկածի նշույլ ունես, որ անգլերենով կարողանալու ես ամբողջական և բազմակողմանի պատասխաններ տալ, պետք էր փոխել ֆորմատը, ելույթների լեզուն, կազմակերպել թարգմանություն, ոչ թե կմկմալ ու կիսատ-պռատ արձագանքել շատ վտանգավոր հայտարարություններին»,-նշել է նա։

կիսվել նյութով -