կարևոր
2154 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-16 18:32

«Արարատ»-ն ընկերական խաղում զիջեց «Սպարտակ»-ին

«Արարատ»-ն ընկերական խաղում զիջեց «Սպարտակ»-ին

   Սոչի քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում Երևանի «Արարատ»-ը վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ և զիջեց 3:1 հաշվով: Երևանյան ակումբի կազմում միակ գնդակը խփեց Վեսլենը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն«Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը: