կարևոր
1872 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-16 14:50

«Լոռի»-ն նոր ֆուտբոլիստ ունի Ուրուգվայից

«Լոռի»-ն նոր ֆուտբոլիստ ունի Ուրուգվայից

«Լոռի» է տեղափոխվել ուրուգվայցի ձախ պաշտպան Ջիաննի Դանիելլե Ռոդրիգես Ֆերնանդեսը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  25-ամյաֆուտբոլիստի վերջին ակումբն իսպանական Սեկունդան ներկայացնող «Ալմերիան» էր։ Ռոդրիգեսը հանդես է եկել «Բենֆիկա Բ»-ում, Ուրուգվայի «Պենյարոլ», «Ֆենիքս», «Սուդ Ամերիկա», ինչպես նաեւ արգենտինական «Սան Մարտին» ակումբներում։ «Պենյարոլի» կազմում դարձել էՈւրուգվայի չեմպիոն։ Ռոդրիգեսի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։