կարևոր
2887 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-16 13:53

Փետրվարի 16-ը՝ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է

Փետրվարի 16-ը՝ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է

ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 61 տարեկան: Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ էին նրա գերեզման-հուշաքարի մոտ: ՀՅԴ Արցախի ԿԿ, Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության անդամներ, ՀՕՄ-ի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ եւ Արթուր Մկրտչյանի հարազատներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ա. Մկրտչյանի շիրիմին:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը նշել է, որ պատմության ողջ ժամանակահատվածում ծնվել են անհատներ, որոնք մեծ հետք են թողել պատմության ընթացքի վրա և մնացել ժողովրդի հիշողության մեջ: Այդպիսի գործիչներից մեկն էր նաև Արթուր Մկրտչյյանը:

Արթուր Մկրտչյանը բյուրեղյա մաքրության տեր անձնավորություն էր, ով կարողացավ արդարամտության, նվիրվածության շնորհիվ իր շուրջը համախմբել շարժման ակտիվիստներին: «Նման պահվածքը հնարավորություն է տալիս քաղաքական առաջնորդի մի կերպար ունենալ, որը դեռ երկար ժամանակ ընդօրինակելու օրինակ կլինի»,- ավելացրել է Վահրամ Բալայանը: