09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Բաղդադում հրթիռային հարձակման է ենթարկել Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի ռազմակայաններից մեկը, հայտնում է Tert.am-ը մեջբերելով ria.ru լրատվականի տեղեկությունը:
Զոհերի, վիրավորների, ինչպես նաև նյութական վնասի չափի վերաբերյալ տեղեկություն չկա:
Հայտնի չէ նաև, թե քանի հրթիռ է արձակվել և ինչ թիրախներ են դրանք խոցել:
Ավելի ուշ կոալիցիայի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հարձակման հետևանքով զոհեր չկան:
Բրիտանական The Guardian-ը հավելում է, որ հրթիռներն ընկել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատնից ոչ հեռու: