Մյունխենում կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ վերահաստատեց` Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում՝ ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից եւ Խորհրդային Միությունից: Վարչապետը շեշտեց, որ հենց Կովկասյան բյուրոն է որոշում կայացրել, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս, դա ամբողջովին օրինական որոշում էր: Սակայն Ղարաբաղը դրվել է, մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային Միության ձեւավորման գործընթացում: Փաշինյանը նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացում առաջ է քաշում միկրոհեղափոխությունների գաղափարը: Վարչապետն արդեն տարբեր ժամանակներում երեք միկրոհեղափոխություն է նախաձեռնել. սակայն Ադրբեջանի նախագահի կողմից որևէ արձագանք չի եղել:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկման առավել ուշագրավ դրվագները՝ տեսանյութում։