կարևոր
2568 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-15 20:09

Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ տեղադրված տեսանյությում երեւում է, թե ինչպես են երկու երկրների ղեկավարները մտնում սենյակ, նստում դեմ դիմաց, որից հետո արդեն լրագրողները դուրս են գալիս սենյակից:

Հիշեցնենք, որ 2 երկրների ղեկավարները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը, որի համակարգողն է «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: