06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Եվս մեկ պետություն է պաշտոնապես, օրենսդիր մարմնի մակարդակում հատուկ բանաձեւ ընդունել` դատապարտելով 1915-ին, ու դրան հաջորդած տարիներին Թուրքիայի իրականացրած՝ Հայոց Ցեղասպանությունը: Այս շաբաթ Սիրիայի խորհրդարանի ընդունած փաստաթղթում ցեղասպանության ենթարկված հայերի հետ հիշատակվում են Սիրիայում ապրող այլ ազգերն էլ: Սիրիան այն երկիրն է, որի տարածքում է իրականցվել ցեղասպանության մի զգալի հատվածը, քանի որ Սիրիան այն ժամանակ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո էր գտնվում: Մարդկային այդ ահռելի ողբերգության իրողությանը Սիրիայի խորհրդարանի արդեն պաշտոնական անդրադարձին մեծ է թե՛ հայերի, թե՛ սիրիացիների արձագանքը: