12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Փետրվարի 15-ին, ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 167/8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:39-ին, մարվել՝ 14:53-ին:
Այրվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ, իսկ սրահը՝ մասամբ։