կարևոր
1512 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-15 17:29

Վենետիկի հանձնաժողովի մասին հիշատակման բացակայությունը թարգմանչի բացթողումն է․ պարզաբանում

Վենետիկի հանձնաժողովի մասին հիշատակման բացակայությունը թարգմանչի բացթողումն է․ պարզաբանում

Բեռլինում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ելույթի՝ հայերեն տարբերակից Վենետիկի հանձնաժողովի մասին հիշատակման բացակայությունը թարգմանչի բացթողումն է եղել»,- հայտնել են վարչապետի Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից: «Եթե վարչապետի լրատվական ծառայությունը որեւէ տեղեկատվություն ցանկանար թաքցնել կամ չներկայացնել, ապա վարչապետի գրեթե բոլոր հանդիպումներն ուղիղ հեռարձակմամբ չէր ներկայացնի»,- ասված է պարզաբանման մեջ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Բեռլինում Նիկոլ Փաշինյանի եւ Անգելա Մերկելի հանդիպումից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում էր արել, որ Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակել է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ խոսք չկար: Այդ հատվածը բացակայել է նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից: