13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Հայիթի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից հարավ հրդեհ է բռնկվել մանկատներից մեկում, ինչի հետեւանքով զոհվել է 15 երեխա: Նրանցից երկուսը ստացած այրվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս 13-ը՝ հիվանդանոցում՝ շնչառական խնդիրների պատճառով:
Փրկարարական խմբերը դեպքի վայր են ժամանել մոտոցիկլետներով եւ թթվածնի բալոններ կամ շտապօգնության մեքենաներ չեն ունեցել՝ երեխաներին ժամանակին հիվանդանոց տեղափոխելու համար: Հրդեհի պատճառը հետաքննվում է, բայց հայտնի է, որ մանկատանը գեներատորի խափանումից հետո էլեկտրականության փոխարեն մոմեր էին օգտագործում:
Հրդեհի պահին շենքում մոտ 60 երեխա է եղել: Իշխանություններն այժմ փորձում են ապահովել ողջ մնացածներին նոր կեցության վայրով կամ վերամիավորել նրանց իրենց ընտանիքների հետ: Մանկատունը, ի դեպ, գործել է առանց իշխանությունների թույլտվության, ինչպես հարյուրավորները Հայիթիում: