կարևոր
2141 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-15 15:14

Արձակուրդից հետո Պեկին վերադարձողները կմնան կարանտինի մեջ

Արձակուրդից հետո Պեկին վերադարձողները կմնան կարանտինի մեջ

  
20 միլիոնանոց բնակչություն ունեցող Պեկինի իշխանությունները հայտարարել են՝ արձակուրդներից հետո Չինաստանի մայրաքաղաք վերադառնալու դեպքում մարդիկ պետք է 14 օր կարանտինի մեջ մնան, այսինքն մեկուսացված լինեն: Հակառակ դեպքում՝ նրանց պատիժ է սպասվում:

Վերջին տվյալներով՝ համաճարակից մահացածների թիվը գերազանցում է 1.520-ը: Չինաստանում եւ աշխարհում վարակը հայտնաբերվել է ավելի քան 66.400 մարդու մոտ: Բացի այդ, կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Եգիպտոսում:

Մահվան առաջին դեպքն է գրանցվել նաեւ Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրասիայում: Կորոնավիրուսից մահացածը 80-ամյա չինացի զբոսաշրջիկ է: