744 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-15 12:47

Երևանի փողոցներից մեկում ավտոմեքենա է այրվել

Երևանի փողոցներից մեկում ավտոմեքենա է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 15-ին, ժամը 08:35-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Ինչպես   տեղեկացրին  ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում՝ «Գրանդ Սան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտակայքում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Գ., ծնված 1958 թ.) բախվել է արտաքին լուսավորման սյանը (չի վնասվել), ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 08:57-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը: