34022 դիտում, 2020.02.15 10:05

«Ասում եք` Կարսը ոնց եղավ,Սարիղամիշը ոնց եղավ...Ծովից-ծովը ոնց եղավ... Այ, հենց սենց էլ եղավ․․․»․ Սպարտակ Սեյրանյան

«Ասում եք` Կարսը ոնց եղավ,Սարիղամիշը ոնց եղավ...Ծովից-ծովը ոնց եղավ... Այ, հենց սենց էլ եղավ․․․»․ Սպարտակ Սեյրանյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ասում եք` Կարսը ոնց եղավ,Սարիղամիշը ոնց եղավ...Ծովից-ծովը ոնց եղավ...
Այ, հենց սենց էլ եղավ. մինչ թշնամիդ զենք էր հավաքում, դու տրնգի էիր պարում, մինչ թշնամիդ պատերազմի էր պատրաստվում, դու` Սարդարապատից ընդամենը երկու տարի հետո բոլշևիկյան ֆլեշմոբ էիր անում Ալեքսանդրապոլում ու ժողովրդիդ խաղաղության պատրաստում` ձեռքի հետ էլ կռվողներիդ հայհոյում` թե բա հոգնել ենք, խաղաղ ապրել ենք ուզում, իսկ դուք չեք թողնում թուրքերի հետ (որոնք արդեն հինը չեն, նորացել են, կրթվել են, էլ մեր հողերի վրա աչք չունեն) բարիշենք.. հող տանք` բարիշենք, ազգ ու հավատք ուրանանք` բարիշենք..
Տվեցիք, ուրացաք`բարիշեցի՞ն...Բարիշեցի՞ք...Չխրատվեցի՞ք...»

կիսվել նյութով -