310 դիտում, 2020.02.14 23:15

Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդյանի զոհվելու 26-րդ տարելիցն է

Այսօր ազատամարտիկ, Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդյանի զոհվելու 26-րդ տարելիցն է: Նրա զինվորական ուղին սկսվել է 1990-ի աշնանը, երբ դաշնակցական կամավորական խմբերի հետ հասել էր Հյուսիսային Արցախ: Այդտեղ Երեւանի պետական համալսարանի ռադիո-ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող, պռոշյանցի Պետոն շատ արագ դարձել է մայոր Պետրոս Ղեւոնդյան, ում հերոսական ճանապարհն անցել է մարտագծի գրեթե բոլոր վտանգավոր հատվածներով:

Նա ոչ միայն մշակել է Օմարի լեռնանցքի ազատագրման ծրագիրը, այլեւ մասնակցել է դրա իրականացմանը: Մարտակերտի ազատագրումից հետո Պետոյի շնորհիվ սահմանագիծը հասել է Աղդամի շրջան:

26 տարի է՝ փետրվարի 14-ը Պետոյի մարտական ընկերների ու հարազատների համար այլ խորհուրդ ունի: Այդ օրը իրենց հրամանատարը ժամանակավոր զինադադար է կնքել թշանամու հետ:

կիսվել նյութով -
հավանել
442