1124 դիտում, 2020.02.14 22:13

ՊԲ պայմանագրային զինծառայող է մահացել

ՊԲ պայմանագրային զինծառայող է մահացել

Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: 

Հավելենք, որ Հայկ Ասրյանը ծնունդով Գորիսից է և ուներ սպայական կոչում:

կիսվել նյութով -