կարևոր
2498 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-14 21:09

Խոշոր ավտովթար Երևանում. 4 վիրավորներին մեքենայից դուրս են բերել փրկարարները

Խոշոր ավտովթար Երևանում. 4 վիրավորներին մեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes G 55 մակնիշի 35 XF 623 համարանիշի և Nissan March մակնիշի 35 TF 824 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Mercedes–ը կողաշրջվել է, Nissan-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 36 FV 967 համարանիշի ավտոմեքենային: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ Nissan-ի միջից դուրս են բերել վիրավորներին և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: