520 դիտում, 2020.02.14 19:04

Նիդերլանդներն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը

Նիդերլանդներն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը

  
Նիդերլանդները Եվրախորհրդի եւ ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Այսպիսով, այս պահի դրությամբ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ տեղեկացրել են Եվրամիության անդամ երկրներից 21-ը:

Աննա Նաղդալյանի փոխանցմամբ, Բելգիան եւ Ֆրանսիան եւս ավարտին են հասցրել փաստատթղթի վավերացման համար անհրաժեշտ ընթացակարգերը, սակայն դեռ չեն տեղեկացրել այդ մասին Եվրամիության Գլխավոր քարտուղարությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում: Ներկայում այն գործում է մասնակի: Ամբողջական ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ փաստաթուղթը վավերացնեն Եվրամիության անդամ բոլոր երկրները:
 

կիսվել նյութով -
հավանել
442