կարևոր
2446 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-14 18:30

Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային համաժողովը

Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային համաժողովը: Վերջին հինգ տասնամյակների ընթացքում այն դարձել է միջազգային անվտանգության քաղաքականության քննարկման աշխարհի առաջատար հարթակ:

Ամեն տարի փետրվարին համաժողովը մեկ հարկի տակ է համախմբում տարբեր պետությունների ու կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, հեղինակավոր վերլուծաբանների ու փորձագետների ամբողջ աշխարհից՝ ակտիվ քննարկումներ ունենալու անվտանգության խնդիրների, արդի եւ ապագա մարտահրավերների մասին:

Ի դեպ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վաղը, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը: Այն կտեւի 45 րոպե: Քննարկումը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 20:30-ին: Համակարգողը կլինի ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Վալանդերը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։