կարևոր
2534 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-14 17:00

Նկարը կապ չունի ԼԳԲՏ թեմայի հետ. Նիկոլ Փաշինյան

Նկարը կապ չունի ԼԳԲՏ թեմայի հետ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեjսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրելով՝

«Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլեւս, նկարվելու տեղ, բայց հին ու նոր ժամանակների գործող սահման:

Հ.Գ. Նկարում ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնեւը եւ Գերմանիայի դեմոկրատական հանրապետության ղեկավար Էրիխ Խոնեկերը:

Սա իրական, պատմահան հայտնի լուսանկարի արտապատկեր է՝ Խոնեկերի եւ Բրեժնեւի պաշտոնական հանդիպումից: Բրեժնեւը այսպես էր ողջունում իր ամենահարգելի գործընկերներին:

Նկարը կապ չունի ԼԳԲՏ թեմայի հետ: Թե ԽՍՀՄ-ում, թե ԳԴՀ-ում ԼԳԲՏ լինելը քրեական հանցագործություն էր: Ոչ Բրեժնեւը, ոչ Խոնեկերը ԼԳԲՏ չեն եղել»: