կարևոր
2104 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-14 16:38

ԵՊՀ ոչ մի դասախոս բերման ենթարկված կամ ձերբակալված չէ․ հայտարարություն

ԵՊՀ ոչ մի դասախոս բերման ենթարկված կամ ձերբակալված չէ․ հայտարարություն

Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել ԱԱԾ այսօրվա հաղորդագրության վերաբերյալ։

«Այսօր մամուլում տարածվեց Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱԱԾ-ն կոռուպցիայի դեպք է բացահայտել ԵՊՀ-ում։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթանում է նախաքննություն, հորդորում ենք լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ ԵՊՀ-ի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելուց»,-ասված է հայտարարության տեքստում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ 1000 դոլար կաշառք ստանալու պահին ԵՊՀ դասախոս է ձերբակալվել։

Նշվում էր, բացահայտվել են  2017-2019 թվականների ընթացքում ԵՊՀ-ում 1000-8000 դոլար կաշառք ստանալու դեպքեր։